Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոց
Մեր մասին
Դպրոցի պատմությունը
Դպրոցի աշխատակազմը
>
Ուսուցչական անձնակազմը
Վարչական աշխատակազմը
Աշակերտական խորհուրդ
Դպրոցական խորհուրդ
Ծնողական խորհուրդ
Կառուցվածքը
>
Կրտսեր դպրոց
Միջին դպրոց
>
Ոչ պաշտոնական էջեր
Ավագ դպրոց
Միջոցառումներ
Նորություններ
Լուրեր
Հայտարարություններ
Մանկավարժական արհեստանոց
Մեթոդական նյութեր
Էլեկտրոնային թերթ
Ստեղծագործողի էջ
>
Արշակ Աբովյան
Պատկերասրահ
Ֆոտոսրահ
Տեսասրահ
Շրջանավրտներ
Գործընկեր կայքեր
Կապ
Արշակ Աբովյան 4-րդ դասարան
Սեր էի փնտրում սիրո պարտեզում,
Տեսնում էի դեմքեր խավար ու բազում:
Բայց ես գտա քեզ իմ սիրո թռչնակ
Ու էլ չեմ թողնի գնաս հեռանաս:
Ինձ մոտ արի առավոտյան
Ինձ մոտ արի արևի հետ:
Ինձ մոտ արի գիշերով
Ինձ մոտ արի լուսնի հետ:
Չեմ հասկանում աստղեր, շողեր,
Չեմ հասկանում արև, լուսին:
Միայն լինես դու իմ կողքին
Թող չլինեն արև, լուսին:
Օ գարնան թռչնակ
Երգիր ինձ համար
Երգիր անդադար
Երգիր դու այնպես,
Որ ինձ հիացնես:
Իմ մեջ արթնացնես
Դու գարնան շունչը:
Լեռների գրկում մի եղնիկ տեսա,
Փորձեցի բռնել, չկարողացա
Մի փոքր հետո նա աղջիկ դարձավ,
Ու իմ սրտի մեջ իր տեղը գտավ:
Մայրիկիս
Սիրում եմ քեզ
Մայրիկ իմ թանկ,
Սիրում եմ քեզ
Աշխաչհի չափ:
Սիրում եմ քեզ այնքան,
Որ իմ կյանքը
Սիրով կտամ:
Կտամ ես քեզ
Բազում բաներ
Ու եթե ես վաղ հեռանամ
Չմոռանաս. սիրում եմ քեզ…
Պապս է ինձ միշտ ամուր գրկել,
Միշտ համբուրել, սիրել անվերջ
Նրա սիրուն ես գերվել եմ:
Պապս է ինձ միշտ սովորեցրել
Կարդալ, գրել ու ճիշտ խոսել:
Նրա սիրուն չկա սահման
Ու չի լինի սահման երբեք:
Տատիկ իմ թանկ ու բարի
Գուլպա ես գործում դու ամեն տարի,
Որ ես չմրսեմ, չհիվանդանամ
Քո ձեռքի ջերմությամբ
Միշտ լավ կմնամ:
Չեմ մոռանա ես երբեք խրատները պապիկիս
Չեմ մոռանա ես երբեք խորհուրդները պապիկիս,
Չեմ մոռանա ես երբեք նրա սերը անսահման
Եվ ես երբեք չեմ թողնի,
Որ մարի սերն այնքան թանկ: