Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոց
  • Մեր մասին
    • Դպրոցի պատմությունը
    • Դպրոցի աշխատակազմը>
      • Ուսուցչական անձնակազմը
      • Վարչական աշխատակազմը
    • Աշակերտական խորհուրդ
    • Դպրոցական խորհուրդ
    • Ծնողական խորհուրդ
    • Կառուցվածքը>
      • Կրտսեր դպրոց
      • Միջին դպրոց>
        • Ոչ պաշտոնական էջեր
      • Ավագ դպրոց
  • Միջոցառումներ
  • Նորություններ
    • Լուրեր
    • Հայտարարություններ
  • Մանկավարժական արհեստանոց
    • Մեթոդական նյութեր
  • Էլեկտրոնային թերթ
    • Ստեղծագործողի էջ>
      • Արշակ Աբովյան
  • Պատկերասրահ
    • Ֆոտոսրահ
    • Տեսասրահ
  • Շրջանավրտներ
  • Գործընկեր կայքեր
  • Կապ

Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոց

    Տավուշի մարզի Կողբի № 2 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1972թվին: Հանդիսանալով ՀՀ պետական կրթական համակարգի օղակներից մեկը` դպրոցն իրականացնում է տարրական, հիմնական և միջնակարգ կրթության պետական հանրակրթական ծրագրեր: Դպրոցում ակտիվորեն  գործում են կառավարման, ծնողական և աշակերտական խորհուրդները:

    Ուսուցիչները մոտ  50-ն են, որոնց 97%-ն ունեն համապատասխան բարձրագույն մանկավարժական կրթություն: Դպրոցում որակյալ մասնագետների առկայությամբ են պայմանավորված հանրապետության բուհերի ընդունելության քննությունների ժամանակ մեր շրջանավարտների բարձր գնահատականները: Ներկայումս դպրոցի 123 շրջանավարտներ սովորում են ՀՀ տարբեր բուհերում: Դպրոցը բազմաթիվ մեդալակիրներ է տվել: Շարունակելով այդ ավանդույթը` 2009-2010 ուսումնական տարվա շրջանավարտ Սաթենիկ Բեջանյանը նույնպես դպրոցն ավարտեց գերազանց գնահատականներով և  արժանացավ մեդալի:

    Դպրոցի բոլոր ուսուցիչները մասնակցել են վերապատրաստման դասընթացների  և ունեն համապատասխան որակավորում: Դպրոցի երկու ուսուցիչները` Անահիտ Ղարագյոզյանը (կենսաբանություն) և Հասմիկ Աբգարյանը (քիմիա), մասնակցել են առարկայական մրցույթի, հաղթող ճանաչվել  և համապատասխան դասընթացներ անցնելուց հետո ստացել <<Վերապատրաստող ուսուցիչ>> որակավորումը:

    Մաթեմատիկայի ուսուցչուհի Զինա Անանյանը սեպտեմբերին հանրապետության նախագահի հրամանի համաձայն արժանացել է <<Վաստակավոր ուսուցիչ>> կոչման:

    Դպրոցն ունի կահավորված կաբինետներ , որոնք նպաստում է ուսումնական գործընթացի բարձր մակարդակով կազմակերպելուն: Ժամանակակակից սարքավորումներով և դիդակտիկ պարագաներով են հագեցած կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, տեխնոլոգիայի կաբինետները:

    Դպրոցի աշակերտները հաջողությամբ են մասնակցում տարածաշրջանային և հանրապետական առարկայական օլիմպիադաների և այլ մրցույթների ու փառատոների` արժանանալով մրցանակների և խրախուսանքների: Հաճախակի կազմակերպվող դպրոցական բազմաբնույթ միջոցառումները նպաստում են աշակերտների գեղագիտական ճաշակի և հետաքրքրությունների զարգացմանը, ինտելեկտուալ մակարդակի բարձրացմանը:  Դպրոցի ինտելեկտուալ ակումբը 2001թ-ից 4 տարի անընդմեջ տարածաշրջանային մրցույթում արժանացել առաջին տեղի և նվաճել փոխանցիկ գավաթը: 2010թ.  հոկտեմբերին  Վահան Տերյան  հանրապետական մրցույթում դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Անուշ Բարսեղյանը նվաճել է երրորդ տեղը:

    Կողբի № 2 միջնակարգ դպրոցը 2000թ. Համագործակցում է <<Project Harmony>> կազմակերպության հետ:  Ինֆորմատիկայի կաբինետը համալրված է ժամանակակից համակարգիչներով և տեխնիկայով: Բացի այդ գործում է նաև համակարգչային ինտերնետ կաբինետը:
2010-2011ուս. տարվա սկզբից դպրոցը համագործակցում է ՄԱԿ-ի գրասենյակի հետ և ընդգրկված է <Համաշխարհայի պարեն> ծրագրում : Ծրագրի շրջանակում I - IV դասարանի  երեխաներին տրվել է սնունդ: 

    Վերանորոգվել են դպրոցի մեծ մասնաշենքի 2-րդ և 3-րդ հարկերը:
    Դպրոցն ընդգրկվել է ներառական կրթության համակարգում: 

    Դպրոցի երեխաներից ոմանք մասնակցում են <Հույսի կամուրջ> հասարակական կազմակերպության կողմից իրականացվող  <Մեդիա կրթություն> ծրագրին:  Հինգ աշակերտներ մասնակցել են դասընթացների, վեցը ընդգրկված են  համակարգչային դասընթացներում:

    Արդյունքում գրասենյակը դպրոցին ապահովել է համակարգչով,լազերային  տպիչով, նկարահանող և տեսահանող ապարատներով, դիկտոֆոնով:

    Վերջին երեք տարիներին դպրոցը մասնակցում է< Կենգուրու>  մաթեմատիկական միջազգային խաղին, լավ արդյունքերի է հասել:

    2010-2011ուս. տարվա արդյունքի հիման վևա VII  դասարանցի Կարինե Յարալյանն արժանացել է հատուկ մրցանակի:

    Դպրոցն առաջին քայլերն արեց <Հայ ասպետ> հեռուստախաղին մասնակցելու համար: Ճիշտ է՝ լավ արդյունքի չհասանք, բայց չհուսահատվեցինք. կմասնակցենք հաջորդ տարի:  Հեռուստախաղի մասնակից երեխաները դպրոցի գրադարանին նվիրեցին խաղի կազմակերպիչների կողվից իրենց նվիրած բոլոր գրքերը:

    Դպրոցի գրադարանին հաճախ նվիրատվություն է կատարում ՀՀ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:

    Դպրոցի շրջանավարտներից ոմանք ավարտել են ասպիրանտուրա կամ ուսումը շարունակում են ասպիրանտուրայում,սովորել և սովորում են արտասահմանյան ուսումնական տարբեր հաստատություններում,  ունեն գիտական աստիճաններ:

    Դպրոցի նախկին ջրջանավարտ Վովա Ղուլիջանյանը դպրոցին տեխնիկական միջոցներ է նվիրել, իսկ Ռոման Վարղամյանը՝ դրամական օգնություն է ցուցաբերել:

    Դպրոցամերձ հողամասում ծառատունկ է կատարվել և առաջիկայում կտեսնենք արդյունքը:

    Դպրոց համագործակցում է նաև <Խաղաղության կորպուս>-ի հետ: Դպրոցում աշխատել է կորպուսի աշխատակից Դեյվիդը: Նրանց օգնությամբ սանհանգույցների վերանորգման աշխատանքներ են իրականցվել: 

Powered by Create your own unique website with customizable templates.