Դասի ընթացքը
Խթանման փուլը սկսեցի մտագրոհով, թե երեխաներն ինչ գիտեն ինտերնետի,
նրանում առկա վտանգների մասին: Սկզբում երեխաներն այնքան էլ ակտիվ չէին,
բայց հետո նրանց կաշկանդվածությունն անցավ, և ավելի ակտիվորեն մասնակցեցին
դասապրոցեսին:
Իմաստավորման փուլում երեխաներին ծանոթացրի ապահով ինտերնետի ոսկե կանոններին, ցուցադրեցի նախապես կազմած պլակատը:Բոլոր համակարգիչների վրա
բացեցինք safe.am կայքը, այնուհետև բացեցինք esafetykit հղումը: Երեխաները
ծանոթացան կայքին, տեսան, որ պետք է ծանոթանան անվտանգության,
հաղորդակցության, կիբերհեետապնդման և զվարճանքի ոսկե կանոններին:
Այնուհետև լրացրին անվտանգության, հաղորդակցության, կիբերհետապնդման և
զվարճանքի թեստերը:
Անվտագության թեստը լրացնելիս միայն Արամին և Անահիտին հաջողվեց բոլոր 5 հարցերին ճիշտ պատասխանել: Հաղորդակցության թեստը անսխալ լրացրին միայն Անին և Տիգրանը, կիբերհետապնդման թեստը` Անին, Տիգրանը, Ռոմանը և Էդգարը: Զվարճանքի թեստը շատերին հաջողվեց անսխալ լրացնել:Երեխաների ուշադրությունը անընդհատ պահում էչ կայքում տեղակայված խորհուրդներին:Յուրաքանչյուր թեստից հետո քննարկում էինք սխալ պատասխանները, պարզաբանումը կատարվում էր աշակերտների օգնությամբ:Երեխաները դասապրոցեսի ընթացքին
մասնակցում էին սիրով, նրանց մոտ վերացել էր սկզբնական
կաշկանդվածությունը: ժամանակը սուղ էր, և չհասցրինք անդրադառնալ խաղերին,
բայց երեխաներին ցույց տվեցի կայքը և խորհուրդ տվի անպայման խաղալ բոլոր
խաղերը:Երեխաներից պահանջեցի, որ դասապրոցեսում սովորածի մասին պատմեն իրենց ընկերներին և սովորածը կիրառեն առօրյայում:Դասապրոցեսին մասնակցում էին նաև
դպրոցի որոշ ուսուցիչներ, որոնք ևս մասնակցեցին թեստերի կատարման
աշխատանքներին և մեծ բավականություն ստացան: Ուսուցիչներն առաջարկեցին, որ նման դասեր պարապվեն բոլոր դասարաններում
կամ ինֆորմատիկայի դասաժամերին մշտապես հիշեցվեն անվտանգության ոսկե
կանոններն և կիրառվեն:
Առարկայական օլիմպիադաների տարածաշրջանային փուլ
Փետրվարի 18-ին տեղի ունեցավ դպրոցականների մաթեմատիկա առարկայի օլիմպիադայի առաջին՝ դպրոցական փուլը: Օլիմպիադայի արդյունքները և երկրորդ փուլ անցած մասնակիցների ցուցակները կտեղադրվեն www.olymp.am կայքում փետրվարի 28-ին:
Փետրվարի 20-ից սկսվել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների երկրորդ՝ տարածաշրջանային փուլը, հետևյալ ժամանակացույցով.
Ժամանակացույց Դպրոցականների առարկայական օլիմպիադաների երկրորդ/տարածաշրջանային / փուլի 2011-2012 ուսումնական տարի
Առարկա Ամիս, ամսաթիվ Անցակցման վայրը Հայոց լեզու Փետրվարի 20 Բերդավանի մ/դ Ֆիզիկա Փետրվարի 21 Կողի №2 մ/դ Պատմություն Փետրվարի 22 Բերդավանի մ/դ Քիմիա Փետրվարի 23 Նոյեմբերյանի №2 մ/դ Ինֆորմատիկա Փետրվարի 24 Բերդավանի մ/դ Անգլերեն Փետրվարի 25 Կողի №2 մ/դ Աշխարհագրություն Փետրվարի 25 Բերդավանի մ/դ Կենսաբանություն Գրականություն Փետրվարի 27 Բերդավանի մ/դ Ռուսաց լեզու, Աստղագիտություն Փետրվարի 28 Բերդավանի մ/դ ՀԵՊ Փետրվարի 29 Կողի №2 մ/դ ՆԶՊ Մարտի 1 Բերդավանի մ/դ