Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոց
  • Մեր մասին
    • Դպրոցի պատմությունը
    • Դպրոցի աշխատակազմը>
      • Ուսուցչական անձնակազմը
      • Վարչական աշխատակազմը
    • Աշակերտական խորհուրդ
    • Դպրոցական խորհուրդ
    • Ծնողական խորհուրդ
    • Կառուցվածքը>
      • Կրտսեր դպրոց
      • Միջին դպրոց>
        • Ոչ պաշտոնական էջեր
      • Ավագ դպրոց
  • Միջոցառումներ
  • Նորություններ
    • Լուրեր
    • Հայտարարություններ
  • Մանկավարժական արհեստանոց
    • Մեթոդական նյութեր
  • Էլեկտրոնային թերթ
    • Ստեղծագործողի էջ>
      • Արշակ Աբովյան
  • Պատկերասրահ
    • Ֆոտոսրահ
    • Տեսասրահ
  • Շրջանավրտներ
  • Գործընկեր կայքեր
  • Կապ

Աղջիկների Առաջնորդության ¨ Զարգացման

Ամառային Դպրոց 2012

                        

   <<Ստեփանավան Երիտասարդական Կենտրոն>> ՀԿ-ն իրականացնում է ԳԼՕ աղջիկների Առաջնորդության ¨Զարգացման Ամառային Դպրոց  2012: 
      Ծրագրի նպատակն է ինքնաճանաչման ¨ ինքնազարգացման հնարավորություններ ընձեռնել 13-16 տարեկան հայ աղջիկներին ¨զարգացնել նրանց առաջնորդության հմտությունները:  Ամառային դպրոցի թեմաները ներառում են կարիերայի զարգացում, առողջ ապրելակերպ, գենդերային հարցեր, մարդու իրավունքներ,բնապահպանություն, թիմային աշխատանք, անձնական հմտությունների զարգացում, ¨ ստեղծագործական մտքի ձ¨ավորում:
   Ծրագրի տ¨ողությունը 7 օր է, hունիսի 16-ից մինչ¨ hունիսի 22-ը: Ամառային դպրոցը տեղի կունենա Ստեփանավանում:Պարապմունքերը վարելու են հայ ¨ ամերիկացի (ԱՄՆ Խաղաղության Կորպուսի կամավորներ) հմուտ դասընթացավարները:  Աշխատանքային լեզուն հայերենն է:Ծրագիրն անվճար է, կփոխհատուցվեն տրանսպորտային ծախսերը: 
   Ամառային դպրոցին կմասնակցեն 50 մասնակիցներ: Կարող են դիմել Հայաստանի բոլոր մարզերում բնակվող, 8-11-րդ դասարաններում ուսանող աղջիկներ:  Մասնակիցների դիմումները կդիտարկվեն ¨ ընտրությունը կավարտվի հունիսի սկզբին: Ընտրության արդյունքների մասին ընտրված մասնակիցները կտեղեկացվեն Ստեփանավանի երիտասարդական կենտրոնի աշխատակիցների կողմից հունիս ամսվա սկզբին:
    Դիմումների ստացման վերջնաժամկետը մայիսի 1-ն է:
    Դիմումները կարող եք ուղարկել  syc_ngo@yahoo.com, simonyan.lilit@gmail.com էլեկտրոնային հասցեներով, փոխանցել ԱՄՆ Խաղաղության Կորպուսի կամավորների միջոցով:

Դիմումի ձևը կարող եք ձեռք բերել ձեր դպրոցի  ԽԿ կամավորներից կամ համակարգչային օպերատորներից:
Powered by Create your own unique website with customizable templates.