Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոց
  • Մեր մասին
    • Դպրոցի պատմությունը
      • Դպրոցի աշխատակազմը>
        • Ուսուցչական անձնակազմը
          • Վարչական աշխատակազմը
          • Աշակերտական խորհուրդ
            • Դպրոցական խորհուրդ
              • Ծնողական խորհուրդ
                • Կառուցվածքը>
                  • Կրտսեր դպրոց
                    • Միջին դպրոց>
                      • Ոչ պաշտոնական էջեր
                      • Ավագ դպրոց
                    • Միջոցառումներ
                    • Նորություններ
                      • Լուրեր
                        • Հայտարարություններ
                        • Մանկավարժական արհեստանոց
                          • Մեթոդական նյութեր
                          • Էլեկտրոնային թերթ
                            • Ստեղծագործողի էջ>
                              • Արշակ Աբովյան
                            • Պատկերասրահ
                              • Ֆոտոսրահ
                                • Տեսասրահ
                                • Շրջանավրտներ
                                • Գործընկեր կայքեր
                                • Կապ

                                <<Քիմիական տարրերի աշխարհում>>

                                19.05.2011թ.

                                Picture
                                <<Ապագա քիմիկոսներ>>
                                Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ մրցույթ-միջոցառում << Քիմիական տարրեի աշխարհում< թեմայով, որին մասնակցում էին 7-րդ դասարանի աշակերտները:

                                Դասարանը բաժանված էր երեք խմբերի՝ <<Ապագա քիմիկոսներ>>, <<Պատանի քիմիկոսներ>>, <<Մենդելեևի սաներ>>: Քիմիայի ուսուցչուհի Հ. Աբգարյանը  մեծ պատասխանատվությամբ էր նախապատրաստվել միջոցառմանը: Նախապես պատրաստել էր  համապատասխան պատի թերթեր և սլայդ շոու: Երեխաները նույնպես մեծ հետաքրքրությամբ և ոգևորվածությամբ էին նախապատրաստվել միջոցառմանը:
                                Սկզբում պատմեցին Դ. Ի. Մենդելեևի մասին, ապա նրանց տրվեցին հարցեր:

                                Picture
                                <<Պատանի քիմիկոսներ>>
                                Մրցույթի ընդմիջումներին աշակերտները պատմեցին զավեշտալի պատմություններ հայտնի գիտնականների մասին:
                                Մրցույթում հաղթեց <<Ապագա քիմիկոսների>> թիմը: Ուսուցչուհի Հ. Աբգարյանը նվերներ էր պատրաստել հաղթող թիմի անդամների համար 

                                Picture
                                <<Մենդելեևի սաներ>>
                                Picture
                                7-րդ դասարան
                                Սուրբ Զատիկի տոնակատարությունը
                                23.04.2011թ.
                                Picture

                                Քրիստոնեության ամենամեծ տոնն է Զատիկը: Սուրբ Հարության տոնը` Զատիկը, մարդկության հոգևոր և բարոյական վերածնության տոնն է: Զատիկը հավիտենական գարնան և հավերժական կյանքի տոնն է:
                                Ինչպես ամեն մի գարւն մի հրավեր է, որ նոր լույսով, նոր ջերմությամբ ծլի ու ծաղկի մայր բնւթյունը,  այնպես  էլ Սուրբ Հարության ավետիսը մի ոգեղեն հրավեր է` ուղղված մարդկային աշխարհին հոգեպես վերանորոգվելու և հոգեպես պայծառանալու:

                                      Բարի լուրի  զանգեր զարկին,Զնգզնգալեն անու~շ-անու~շ ,
                                      Լույսը բացվեց մեր աշխարհին,Զատիկի լուրով անու~շ-անու~շ:

                                Picture

                                Մաթեմատիկական խաղ մրցույթ Կողբի թիվ 2միջնակարգ դպրոցում
                                21.04.2011թ.



                                Picture
                                <<Եռանկյունի>>
                                    Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում կայացավ մաթեմատիկական մրցույթ 6- րդ դասարանցիների միջև: Մրցույթի նպատակն էր խթանել աշակերտների միտքն ու զարգացնել տրամաբանությունը: Ուստի մրցույթի առանցքում ընտրված էին տրամաբանական խնդիրներ և խաղեր, որոնց մի մասն ընտրված էր խնդրագրքերից, մյուս մասը՝ <<Կենգուրու 2011>> առաջադրանքներից: Դասարանը բաժանված էր երեք խմբի յոթական աշակերտներից, որոնցից յուրաքանչյուրն ընտրեց իր ավագին: Թիմերն ունեին մաթեմատիկական խորհրդանիշ-անուններ՝ <<Եռանկյունի>>, <<Քառակուսի>> և <<Շրջան>>:



                                    Մրցույթի սկզբմունքը հետևյալն էր. բոլոր թիմերին տրվում էր նույն խնդիրը, մեկ րոպե մտածելուց հետո պատասխանը հանձնվում էր հանձնաժողովին: Ճիշտ պատասխանող թիմը խրախուսվում էր խորհրդանշական բանալիով:Վերջում մրցեցին նաև թիմի ավագները՝ պատասխանելով բլից հարցերի: Աշակերտները շատ ոգևորված էին, և յուրաքանչյուր թիմ ձգտում էր նվաճել հաղթանակը:Վերջնական արդյունքում 11 միավորով հաղթեց <<Եռանկյունի>> թիմը:



                                Picture
                                <<Քառակուսի>>

                                Picture
                                <<Շրջան>>
                                    Մրցույթի ընդմիջումները համեմվում էին գեղարվեստական համարներով՝ ասմունքով, երգով և պարով:Մրցույթի վերջում հանձնաժողովը խրախուսական նվերներ՝ գրքեր, հանձնեց ակտիվ մասնակիցներին: Մրցույթն այնքան էր ոգևորել աշակերտներին, որ վճռեցին այն շարունակական դարձնել:

                                Picture

                                Create a free website with Weebly