Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոց
  • Մեր մասին
    • Դպրոցի պատմությունը
    • Դպրոցի աշխատակազմը>
      • Ուսուցչական անձնակազմը
      • Վարչական աշխատակազմը
    • Աշակերտական խորհուրդ
    • Դպրոցական խորհուրդ
    • Ծնողական խորհուրդ
    • Կառուցվածքը>
      • Կրտսեր դպրոց
      • Միջին դպրոց>
        • Ոչ պաշտոնական էջեր
      • Ավագ դպրոց
  • Միջոցառումներ
  • Նորություններ
    • Լուրեր
    • Հայտարարություններ
  • Մանկավարժական արհեստանոց
    • Մեթոդական նյութեր
  • Էլեկտրոնային թերթ
    • Ստեղծագործողի էջ>
      • Արշակ Աբովյան
  • Պատկերասրահ
    • Ֆոտոսրահ
    • Տեսասրահ
  • Շրջանավրտներ
  • Գործընկեր կայքեր
  • Կապ

Տնօրենի ընտրություն Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում

Picture
   Դեկտեմբերի 20-ին Կողբի №2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ տնօրենի ընտրություն: Միակ թեկնածուն դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար  Կարեն Նազարյանն էր: Ընտրությանը մասնակցում էին դպրոցի կառավարման խորհրդի ութ անդամներից յոթը(մեկը բացակայում էր հիվանդության պատճառով), Տավուշի մարզպետարանի և ՀՀ ԿԳՆ  ներկայացուցիչներ: Ընտրությանը ներկա էր <<Հայաստանի Հանրապետություն>> օրաթերթի թղթակից Աննա Սահակյանը:

Picture
   Կարեն Աշոտի Նազարյանը ծնվել է 1977թ. հուիսի 28-ին Տավուշի մարզի Բերդավան գյուղում մտավորականի ընտանիքում:1994թ. գերազանցությամբ ավարտել է Նոյեմբերյանի №2 միջնակարգ դպրոցը և նույն տարին ընդունվել Երևանի Պետական ժողովրդական տնտեսագիտական ինստիտուտ: 1999թ. բարձր առաջադիմությամբ ավարտել է <<Ինֆորմատիկայի և կառավարման ավտոմատացված համակարգ>> բաժինը:Նույն թվականին աշխատանքի է անցել Բերդավանի միջնակարգ դպրոցում որպես ինֆորմատիկայի ուսուցիչ: Այնուհետև աշխատել է <<Երևակ>> հասարակական կազմակերպությունում, Արմենթել-ում: 2008թվից մինչև 2010թ. աշխատել է Բագրատաշենի մաքսատանը: 2010թ. փետրվարից աշխատում է Կողբի №2 միջնակարգ դպրոցում որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: 2011թ. մասնակցելով ԿԳՆ Կրթության  ազգային ինստիտուտի իրականացրած հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար վերապատրաստման դասընթացին և ստացել համապատասխան հավաստագիր : Գերազանց հանձնելով քննությունները՝   Կ. Նազարյանը առաջարկ է ստացել դասախոսելու վերապատրաստման դասընթացներում և ընդունել է առաջարկը:  2011թ սեպտեմբերից  շախմատ է դասավանդում երկրորդ դասարանում:Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Շնորհավորում ենք պարոն Նազարյանին տնօրենի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ՝ ցանկանալով նորանոր հաջողություններ, արդյունավետ ու բուռն աշխատանքային գործունեություն  երիտասարդ տնօրենին:

Picture
Powered by Create your own unique website with customizable templates.