Տավուշի մարզի Կողբի № 2 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1972թվին:
Հանդիսանալով ՀՀ պետական կրթական համակարգի օղակներից մեկը` դպրոցն
իրականացնում է տարրական, հիմնական և միջնակարգ կրթության պետական
հանրակրթական ծրագրեր: Դպրոցում ակտիվորեն գործում են կառավարման,
ծնողական և աշակերտական խորհուրդները:
Ուսուցիչները մոտ 50-ն են, որոնց 97%-ն ունեն համապատասխան
բարձրագույն մանկավարժական կրթություն: Դպրոցում որակյալ մասնագետների
առկայությամբ են պայմանավորված հանրապետության բուհերի ընդունելության
քննությունների ժամանակ մեր շրջանավարտների բարձր գնահատականները:
Ներկայումս դպրոցի 123 շրջանավարտներ սովորում են ՀՀ տարբեր բուհերում:
Դպրոցը բազմաթիվ մեդալակիրներ է տվել: Շարունակելով այդ ավանդույթը`
2009-2010 ուսումնական տարվա շրջանավարտ Սաթենիկ Բեջանյանը նույնպես
դպրոցն ավարտեց գերազանց գնահատականներով և արժանացավ մեդալի:
Դպրոցի բոլոր ուսուցիչները մասնակցել են վերապատրաստման դասընթացների
և ունեն համապատասխան որակավորում: Դպրոցի երկու ուսուցիչները` Անահիտ
Ղարագյոզյանը (կենսաբանություն) և Հասմիկ Աբգարյանը (քիմիա), մասնակցել են
առարկայական մրցույթի, հաղթող ճանաչվել և համապատասխան դասընթացներ
անցնելուց հետո ստացել <<Վերապատրաստող ուսուցիչ>>
որակավորումը:
Մաթեմատիկայի ուսուցչուհի Զինա Անանյանը սեպտեմբերին հանրապետության
նախագահի հրամանի համաձայն արժանացել է <<Վաստակավոր
ուսուցիչ>> կոչման:
Դպրոցն ունի կահավորված կաբինետներ , որոնք նպաստում է ուսումնական
գործընթացի բարձր մակարդակով կազմակերպելուն: Ժամանակակակից
սարքավորումներով և դիդակտիկ պարագաներով են հագեցած կենսաբանության,
ֆիզիկայի, քիմիայի, տեխնոլոգիայի կաբինետները:
Դպրոցի աշակերտները հաջողությամբ են մասնակցում տարածաշրջանային և
հանրապետական առարկայական օլիմպիադաների և այլ մրցույթների ու փառատոների`
արժանանալով մրցանակների և խրախուսանքների: Հաճախակի կազմակերպվող
դպրոցական բազմաբնույթ միջոցառումները նպաստում են աշակերտների
գեղագիտական ճաշակի և հետաքրքրությունների զարգացմանը, ինտելեկտուալ
մակարդակի բարձրացմանը: Դպրոցի ինտելեկտուալ ակումբը 2001թ-ից 4 տարի
անընդմեջ տարածաշրջանային մրցույթում արժանացել առաջին տեղի և նվաճել
փոխանցիկ գավաթը: 2010թ. հոկտեմբերին §Վահան Տերյան¦ հանրապետական
մրցույթում դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Անուշ Բարսեղյանը նվաճել է
երրորդ տեղը:
Կողբի № 2 միջնակարգ դպրոցը 2000թ. Համագործակցում է <<Project
Harmony>> կազմակերպության հետ: Ինֆորմատիկայի կաբինետը համալրված
է ժամանակակից համակարգիչներով և տեխնիկայով: Բացի այդ գործում է նաև
համակարգչային ինտերնետ կաբինետը:Ներկայումս դպրոցի մեծ մասնաշենքը
վերանորոգվում է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրերով: Նախատեսվում է
փոքր մասնաշենքի վերանորոգում ֆրանսիական << Առաքելություն
Մանկություն >> կազմակերպության կողմից: 2010թ.-ի հոկտեմբերից
տարրական դասարաններն ընդգրկվել են ՄԱԿ-ի համաշխարհային Պարենի
<<Դպրոցական սնունդ ծրագրում>>